2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԽՈՍՔՆ ԱՅԼԵՎՍ ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃՇՏԻ»

«ԽՈՍՔՆ ԱՅԼԵՎՍ ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԷ, ԱՅԼ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃՇՏԻ»
20.07.2010 | 00:00

«ՀԱԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԱՅԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՍԴՀԿ անդամ)
-Ապագա խորհրդարանի կազմի մասին խոսակցություններն ու կանխատեսումները ակտիվացել են։ Նույնիսկ իշխանամետ ուժերի ներկայացուցիչները նշում են, թե 2012-ի խորհրդարանում ՀԱԿ-ը մանդատներ է ստանալու։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մասնակցություն կապահովի կոնգրեսը։
-Եթե արդար ընտրություններ լինեն` 70-75 տոկոս, այսինքն` լինելու է բացարձակ մեծամասնություն։
-Հաշվի առնելով կոնգրեսի այսօրվա պասիվ մարտավարությունը` Ձեր կանխատեսումն արդյոք իրատեսակա՞ն է։
-Կոնգրեսում ոչ մի վայրկյան պասիվություն չի եղել։ ՀԱԿ-ը տարբեր հարցերի նկատմամբ ունի իր ռազմավարական մոտեցումը և կատարում է տակտիկական քայլերի մի ամբողջ շարան։
-Ձեր դիտարկմամբ, ապագա խորհրդարանի ընդդիմադիր դաշտը միայն ՀԱ՞Կ-ն է զբաղեցնելու։
-Վերջին երկուսուկես տարվա ընթացքում այս ռեժիմի դեմ ակտիվ պայքարել է միայն կոնգրեսը։ ՀԱԿ-ից դուրս այլ ընդդիմադիրներ չկան։ Եթե նույնիսկ կան, ապա գրպանային։ Այնպես որ, ժողովուրդն արդար ընտրությունների պայմաններում իր քվեն կվստահի միայն կոնգրեսին։
-Փաստորեն, ՀԱԿ-ի ձեռնարկած քայլերը տանում են դեպի հերթական խորհրդարանական ընտրություննե՞ր։
-Եթե արտաքին քաղաքական ոլորտի ձախողումները շարունակվեն, կլինեն արտահերթ ընտրություններ։
-Արտահերթ խորհրդարանակա՞ն։
-Ոչ միայն։

«ԿՈՆԳՐԵՍԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԻԱ Է ՊԵՏՔ»
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ («Ազատություն» կուսակցության ղեկավար)
-ՀՀՇ-ի համագումարում Դուք նշեցիք, թե այսօր Հայաստանը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։ Հետաքրքիր է, ի՞նչ է անում ՀԱԿ-ը «լինելիությունն» ապահովելու համար։
-Բոլոր առումներով քայլեր է անում։ Կարդացեք «100 քայլը»։ Իշխանությունը բյուջեն չի կարողանում լցնել, հարկեր չի կարողանում հավաքել, չի կարողանում կարգի բերել երկիրը, ժողովուրդը զրկված է փոքր բիզնես ունենալու հնարավորությունից։
-Ասել է` ամեն ինչ տեսականի վրա՞ է հիմնվում։
-Այս կառավարության ցանկացած քայլ չի ստացվում։
-Պարոն Բագրատյան, ես նկատի ունեմ կոնգրեսի քայլերը, ոչ թե իշխանության։
-Կոնգրեսն ի՞նչ անի, կոնգրեսն իշխանություն չէ։ Կոնգրեսը գնում է ընտրության, որը կեղծում են, ի՞նչ անի։ Պիտի շարունակել պայքարն ու նոր թափով սկսել։
-Այսինքն` այս պայքարն ավելի պասի՞վ է։
-Նոր էներգիա է պետք։
-Իսկ 90-ականներին Ձեր նշած լինել-չլինելն ավելի խիստ չէ՞ր դրված։
-Այսքան ծանր չէր։ Այսօր իշխանության կողմից ես ոչ մի քայլ չեմ տեսնում։ Ինչ անում են, իրենց 10-15 օլիգարխների համար է։ Իշխանության գործունեության հետևում չկա հասարակություն։ Եթե հասարակությանը բանի տեղ դնեին, «Լեզվի մասին» օրենքը խորհրդարան չէր մտնի։ Կայացված որոշումներն իրական կյանքի հետ ոչ մի աղերս չունեն։ Այս իշխանությունը լսում է միայն իր գողական տղերքին ու կարծում է, թե ժողովուրդը նրանք են։
-90-ականներին այսպիսի սխալներ չկայի՞ն։
-Կարող էին լինել սխալներ, բայց պատերազմ էր, և մեր հետևից տասնյակ հազարավոր մարդիկ էին գնում։ Մեկ ամիս աշխատեցինք, մարդիկ լույս ունեցան։ Ինչ-որ գործ կատարվում էր։ Իսկ հիմա ամենուրեք սուտ է։ Այս իշխանության պարագայում խոսքն այլևս սխալների մասին չէ, այլ բացակայող ճշտի։
Բլիցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ